Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության <<Երկրապահ Կամավորականների միություն>> հասարակական կազմակերպության Էջմիածնի տարածքային բաժանմունքի նախագահ Հ.Մանուկյանի 22.05.2023 թվականի թիվ 25 դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հայաստանի Հանրապետության <<Երկրապահ Կամավորականների միություն>> հասարակական կազմակերպությանը Էջմիածնի տարածքային բաժանմունքի անհրաժեշտ ծախսերի համար միանվագ տրամադրել 500000 /հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ ֆինանսական աջակցություն:
2. Ֆինանսական աջակցության վճարումը կատարել Խոյի համայնքապետարանի բյուջեի սոցիալական ֆոնդի միջոցների հաշվին:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։