Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 7-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Տարածքային Զարգացման Հիմնադրամի և ծրագրի նախաձեռնո խմբի միջև 2022 թվականի մայիսի 27-ին կնքված ծրագրի հայտ W-60 հիմնական համաձայնքագիրը և համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյի համայնքապետարանի աշխատակազմի, ավագանու անդամների ներքին գործուղումներ և արտասահմանյան գործուղումների գծով ծախսերի համար հատկացնել 4000000 /չորս միլիոն/ ՀՀ դրամ:
2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքում Կոմունալ ծառայությունների բարելավման Ծրագրի շրջանակներում համայնքի դրամական ներդրման համար հատկացնել 12680000 /տասներկու միլիոն վեց հարյուր ութսուն հազար/ ՀՀ դրամ գումար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: