Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով,Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-689-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 3-ի 314-Ն որոշմամբ և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Խոյ համայնքի սեփականություն հանդիսացող ոռոգման համակարգերը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Էջմիածին» ջրօգտագործողներ ընկերությանը:
ա) Ծիածանի գյուղի ներտնտեսային ոռոգման ջրագիծ՝ ЛР4- 1172бմ, ЛР-8164մ։
բ) Գեղակերտ գյուղի ներտնտեսային ոռոգման ջրագիծ՝ ЛР4- 5340մ։
գ) Արագած գյուղի գերեզմանոցներից գյուղի մեջ իջնող ներտնտեսային ոռոգման ջրագիծ՝ ЛР4- 187մ։
դ) Դողս գյուղի Բաղրամյան փողոցի 1-ին նրբանցքի ներտնտեսային ոռոգման ջրագիծ՝ ЛР4- 122մ։
2․ Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ապահովել «Էջմիածին» ջրօգտագործողներ ընկերության հետ որոշմամբ նշված գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագրի կնքումը՝ պայմանագրի նոտարական վավերացմամբ և պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցմամբ։
3.Սույն որոշման 2-րդ կետում նշված գործընթացի ավարտից հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետով նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքներ կատարումը: