Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ Արմավիրի մարզպետ Էդ. Հովհաննիսյանի 2022 թվականի մայիսի 16-ի թիվ 01/15/02966-2022, 2022 թվականի մայիսի 18-ի թիվ 01/15/03017-2022 և 01/15/03007-2022 գրությունները, և այն, որ սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողովը դեռ ձևավորված չէ աշխատակազմում մասնագետների առկա չլինելու հետևանքով, համայնքի բնակիչների կողմից ստացված դիմումները և համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի անապահով բնակիչներին հատկացնել դրամական օգնություն՝ համաձայն հավելվածի:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: