Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածով, 18-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ և 42-րդ կետերով, Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով առաջին և չորրորդ մասերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 4.1-րդ կետերով սահմանված դրույթները և համայնքի ղեկավարի առաջարկությունը․
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի ավագնու 2023 թվականի հոկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման ուղղված սուբվենցիա ստանալու նպատակով 2024 թվականի սուբվենցիայի ծրագրային հայտը հաստատելու և ներկայացնելու մասին» N121-Ա 1-ին կետով հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։