Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշումը, Խոյ համայնքի ավագանու 2022 թվականի օգոստոսի 5-ի <<Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի գյուղերի գլխավոր հատակագծերի նախագծերը /գոտիավորման նախագծերը/ հաստատելու մասին>> թիվ 96-Ա որոշումը և լիազորված անձ Արամ Սարեանի դիմումը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Շահումյան գյուղի վարչական սահմաններում գտնվող Զաքարիա Կէօվյովհաննեսեան Կարապետի, Սուզի Հատտատ Ավիի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության 04-077-0213-0030 կադաստրային ծածկագրի 0.0949 հա վարելահողը փոխել բնակավայրերի բնակելի կառուցապատման:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։