Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի, 2-րդ մասի 1-ին կետի 68-69-րդ հոդվածների <<Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին >> ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ կետի, 13-րդ հոդվածի 2-րդ կետի << զ >> և << է >> ենթակետերի , նույն հոդվածի 3-րդ կետի , 25-րդ հոդվածի և <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 15-րդ կետի պահանջներով, հաշվի առնելով <<Վարչատարածքային բաժանման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հավելվածի 2․3-րդ մասի , << Արմավիրի մարզի համայնքներն ու բնակավայրերը >> ցանկի 87-րդ կետը և <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 102-րդ հոդվածի 3․2-րդ և 4-րդ մասերը և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը․
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՄԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ << ՄՇԱԿՈՒՅԹ >> ՄԻԱՑՅԱԼ ՏՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՆԱՐԿ (ՀՄ) լուծարման ժամկետը սահմանելով մինչև 2022 թվականի դեկտեմբերի 1-ը, իսկ այդ մասին անհապաղ տեղեկացնել իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնին:
2.Համայնքի ղեկավարին վերապահել լուծարման հանձնաժողով (լուծարող) նշանակելու լիազորությունը` կատարման համար սահմանելով 2-օրյա ժամկետ:
3.Հանձնարարել լուծարման հանձնաժողովին` ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում կազմել միջանկյալ և լուծարման հաշվեկշիռները և ներկայացնել ավագանու հաստատմանը:
4. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՄԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ << ՄՇԱԿՈՒՅԹ >> ՄԻԱՑՅԱԼ ՏՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՆԱՐԿ (ՀՄ) գույքը /ըստ գույքագրման արդյունքների/ հանձնել Խոյ համայնքին:
5.Սույն որոշման կատարման ապահովման պատասխանատվությունը դնել լուծարվող հիմնարկի տնօրենի և լուծարման հանձնաժողովի վրա:
6․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։