Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետի պահանջներով, <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Խոյի համայնքապետարանի ենթակայության ՀՈԱԿ մանկապարտեզներում երեխաների խնամքի համար գանձվող վարձավճարների գծով արտոնություն սահմանել՝ 1) Ժամկետային կամ պայմանագրային զինվորական ծառայություն իրականացնելու ժամանակ զոհված զինծառայողների /հիմք ՀՀ ՊՆ տեղեկանք/ երեխաների և երկկողմանի ծնողազուրկ երեխաների խնամքի համար գանձվող ծնողվճարների գծով սահմանել 100% արտոնություն: 2) Ժամկետային կամ պայմանագրային զինվորական ծառայություն իրականացնելու ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների /հիմք ՀՀ ՊՆ տեղեկանք/ երեխաների և միակողմանի ծնողազուրկ երեխաների խնամքի համար գանձվող վարձավճարների գծով սահմանել 28.6% արտոնություն (7000-2000(28,6%)=5000) վճարման ենթակա գումար: 3) Նույն ընտանիքից միևնույն ժամանակ մանկապարտեզ այցելող 3-րդ և ավելի երեխաների համար 50% արտոնություն:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։