Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 67-րդ, 68-րդ հոդվածներով և 69-րդ հոդվածի 6-րդ մասով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Խոյ համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի 12-րդ նիստի թիվ 112-Ա, 113-Ա որոշումները և Խոյ համայնքի ավագանու թիվ 138-Ա և թիվ 139-Ա որոշումները, լուծարման հաշվեկշիռները և համայնքի ղեկավարի առաջարկությունը`
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1.Ընդունել ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱԳԱԾ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ << ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏՈՒՆ>> ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԱՆ և ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՇԱՀՈՒՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ << ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ՍՊՈՐՏ >> ՀՈԱԿ-Ի մնացած գույքն, ըստ լուծարման հաշվեկշիռների արդյունքները համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: