Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի 2025 թվականի մայիսի 19-ի թիվ 01/14/03840-2025 գրությունը, <<ՄԵՆՋՄԵՆԹ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ>> ՍՊԸ ընկերության կողմից տրված թիվ ՄՔ-063/01-25 գնահատման հաշվետվությունը, և համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերն օտարել աճուրդային կարգով՝ համաձայն հավելվածի։
2.Մասնակցության վճարը՝ 15000 /տասնհինգ հազար/ ՀՀ դրամ: Նախավճարը՝ մեկնարկային գնի 50 %-ի չափով: Սահմանափակումներ չկան:
3.Հողատարածքի յուրաքանչյուր լոտի համար յուրաքանչյուր քայլը սահմանել մեկնարկային գնի նվազագույնը 5 %-ի չափով:
4.Համայնքի ղեկավարին՝ Լյուդվիկ Յայլոյանին, իրականացնել սույն որոշումից բխող համապատասխան գործառույթներ՝ օրենքով սահմանված կարգով։
5․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։