Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, <<Հրապարակային սակարկությունների մասին>> ՀՀ օրենքով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արշալույս գյուղի սեփականություն հանդիսացող հողամասերն օտարել աճուրդային կարգով՝ համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արագած գյուղի սեփականություն հանդիսացող 04-014-0237-0040 կադաստրային ծածկագրով 0.78 հա գյուղատնտեսական նշանակության արոտավայրն օտարել աճուրդային կարգով՝ մեկնարկային գինը սահմանել 300000 /երեք հարյուր վաթսունհինգ հազար/ ՀՀ դրամ
3.Մասնակցության վճարը՝ 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ: Նախավճարը՝ մեկնարկային գնի 50 %-ի չափով: Սահմանափակումներ չկան:
4.Հողատարածքի յուրաքանչյուր լոտի համար յուրաքանչյուր քայլը սահմանել մեկնարկային գնի նվազագույնը 5 %-ի չափով:
5. Համայնքի ղեկավարին՝ Արգիշտի Մեխակյանին, իրականացնել սույն որոշումից բխող համապատասխան գործառույթներ՝ օրենքով սահմանված կարգով:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: