|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Խոյ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնք ՀՀ Արմավիրի մարզ, գ. Խոյ, 060888999, khoy.community@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
22 նոյեմբերի 2024 թվականի N 146-Ա |
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի երրորդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետութան օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Խոյ համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 26-ի թիվ 06-Ա որոշումը, բնակիչներից ստացված դիմումները և համայնքի ղեկավարի առաջարկությունը. ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Սահմանել անշարժ գույքի հարկի գծով արտոնություն Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողեր ունեցող ֆիզիկական անձանց նկատմամբ՝ համաձայն հավելվածի:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |
Կողմ -16 ԱՍԱՏՐՅԱՆ ՀՐԱՅՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՆՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԱՉԻԿ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ԼՅՈՒԴՎԻԿ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ ԼԻԼԻԹ ՄԵԽԱԿՅԱՆ ԱՐԳԻՇՏԻ ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ ՍՈՖԻԱ ՅԱՅԼՈՅԱՆ ԼՅՈՒԴՎԻԿ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ՌՈՒԲԵՆ ՊԱՐՍԱՄՅԱՆ ԱՐԱՅԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՐՏԱԿ ՌԱՊՅԱՆ ԼԻԶԱ ՍԱՀԱԿՅԱՆ ԱՇՈՏ ՍԻՐՈՒՆՅԱՆ ԻՐԻՆԱ ՍՏԵՓԱՆՅԱՆ ԱՐՄԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐԳԻՇՏԻ ՄԵԽԱԿՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(3.90 Մբ)
|
|
(17.14 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|