Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 7-րդ կետով, հիմք ընդունելով <<Ռուբեն Նալբանդյան -խաչքարերի վարպետաց դպրոց>> մշակույթային հասարակական կազմակերպության նախագահ Ռ․ Նալբանդյանի 2023 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 2869 դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1․ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի <<Ռուբեն Նալբանդյան -խաչքարերի վարպետաց դպրոց>> մշակույթային հասարակական կազմակերպությանը հատկացնել 500 000 /հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ դրամաշնորհ՝ անհրաժեշտ գույք և ջեռուցման սարքեր ձեռք բերելու նպատակով։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։