Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, <<Հրապարակային սակարկությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով, հիմք ընդունելով «ԷՔՍՊԵՐՏ» ՍՊԸ-ի կողմից տրված 01․08.2022 թվականի N220702-2 գնահատման ակտը և Խոյ համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի սեփականությանը պատկանող տրանսպորտային միջոցը օտարել աճուրդային կարգով։
2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյի համայնքապետարանի սեփականությունը հանդիսացող 537 CL 61 հաշվառման համարանիշով NISSAN մակնիշի SENTRA 1.8 տիպարի 2013 թվականի արտադրված սև գույնի վնասված և անսարք վիճակում գտնվող թեթև մարդատար սեդան տեսակի տրանպորտային միջոցի մեկնարկային գինը սահմանել հավանական շուկայական արժեքի գնով՝ 1805000 /մեկ միլիոն ութ հարյուր հինգ հազար/ ՀՀ դրամ:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։