Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64 հոդվածի առաջին մասի 1․2 կետով, <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը․
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1․ Տալ համաձայնություն՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի սեփականություն հանդիսացող Շահումյան գյուղի Ս․ Թեհլիրյան փողոց 7 հասցեի ր 04-077-0202-0001 կադաստրային ծածկագրով 0,5424 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման եկեղեցին անհատույց սեփականության իրավունքով Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցուն՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, տրամադրելու համար։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։