Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 7-րդ կետով, հիմք ընդունելով այն, որ <<Սալմաստ>> ֆուտբոլային ակումբի 2009 թվականին ծնված սաները 2023 թվականի մարտի 16-ին Սյունիքի մարզի Կապան քաղաքում մասնակցելու են <<Հայաստանի առաջնություն>> խաղի II փուլին և համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1․ 2023 թվականի մարտի 16-ին Սյունիքի մարզի Կապան քաղաքում Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքում գործող <<Սալմաստ>> ֆուտբոլային ակումբի 2009 թվականին ծնված սաներին <<Հայաստանի առաջնություն>> խաղի II փուլին մասնակցելու համար հատկացնել 300000 /երեք հարյուր հազար/ ՀՀ դրամ։
2․Սույնորոշումնուժիմեջէմտնում ընդունման պահից։