Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշումը, Խոյ համայնքի ավագանու 2022 թվականի օգոստոսի 5-ի <<Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի գյուղերի գլխավոր հատակագծերի նախագծերը /գոտիավորման նախագծերը/ հաստատելու մասին>> թիվ 96-Ա որոշումը և Արտաշես Լերզինգայի Սիմոնյանի դիմումը․
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Հայթաղ գյուղի վարչական տարածքում գտնվող, Արտաշես Լերզինգայի Սիմոնյանի սեփականությունը հանդիսացող, 04-055-0032-0012 կադաստրային ծածկագրի, 0,08հա արդյունաբերության ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ գործառնական նշանակության հողամասը փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության այլ հողեր գործառնական նշանակության հողերի կատեգորիայի։
2.Սույն որոշումն ուժի մեւ է մտնում ընդունման պահից: