Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով , հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1.Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Արմավիր մարզի Խոյ համայնքին սեփականության իրավունքով պատկանող Արշալույս գյուղի վարչական տարածքում գտնվող Ճյուղ 1 , d=76մմ L=545.4մ, d=89մմ L=481.0մ, d=108մմ L=330.1մ, d=159մմ L=25.4մ, d=219մմ L=28.7մ։ Ճյուղ 2, d=89մմ L=357մ, d=219մմ L=14.9մ, d=159մմ L=12.7մ, d=133մմ L=38մ։ Ճյուղ 2-1, d=219մմ L=30.9մ, d=57մմ L=260.9մ, d=89մմ L=27.7մ ։ Ճյուղ 2-2, d=219մմ L=20.3մ, d=76մմ L=297.98մ։ Ճյուղ 2-3, d=219մմ L=27.0մ, d=89մմ L=224.6մ ։ Ճյուղ 3, d=108մմ L=6մ, d=89մմ L=371.5մ գազատարը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու <<Գազպրոմ Արմենիա>> փակ բաժնետիրական ընկերությանը՝ շահագործման նպատակով։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։