Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 29-րդ կետի պահանջներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի թիվ 698 –Ն որոշման 2-րդ հավելվածի 39-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծաղկալանջ գյուղի 10-րդ փողոց թիվ 58 հասցեի տակ գտնվող 04-051-0029-0008 կադաստրային ծածկագրով / 0,11 հա/ հողամասը, որը սխալմամբ հաշվառվել է որպես համայնքային սեփականության գույք ճանաչել քաղաքացու սեփականություն։
2․ Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։