Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 7-րդ կետով, հիմք ընդունելով <<Գեղակերտի միջնակարգ դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Ա․ Համբարձումյանի 2023 թվականի մայիսի 15-ի թիվ 0-46 գրությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1․ Հայաստանի <<Սևան>> ԳՄՀԿ -ի Գեղակերտի մարզադպրոց հիմնարկին հատկացնել 300000 /երեք հարյուր հազար/ ՀՀ դրամ գումար՝ մեծ դահլիճի մասնակի վերանորոգման համար։
2․ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի <<Գեղակերտի միջնակարգ դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպությանը հատկացնել 361000 /երեք հարյուր վաթսունմեկ հազար/ ՀՀ դրամ դրամաշնորհ՝ բարձրախոս և ձայնարկիչ ձեռք բերելու նպատակով։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։