Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Խոյ համայնքի «Մշակույթի և սպորտի կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Ռոբերտ Շահբազյանի գրությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը․
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1․Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի «Մշակույթի և սպորտի կենտրոն» ՀՈԱԿ-ի Ծաղկալանջ և Հայթաղ բնակավայրերում գործող Մուայթայի խմբերի մարզիկներ ՝ Գևորգ Սիմոնյանին և Վաչիկ Միքայելյանին, յուրաքանչյուրին միանվագ տրամադրել 200000 / երկու հարյուր հազար / ՀՀ դրամ ֆինանսական աջակցություն՝ 2024 թվականի սեպտեմբերի 8-ից մինչև 20-ը մասնակցելու Թալիանդի մայրաքաղաք Բանկոգում անցկացվելիք պատանիների աշխարհի առաջնությանը։
2․Ֆինանսական աջակցության վճարումը կատարել Խոյ համայնքի բյուջեի սոցիալական ֆոնդի միջոցների հաշվին:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։