Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 7-րդ կետով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. 2022 թվականի մարտի 8-ից /կանանց միջազգային օր/ մինչև ապրիլի 7-ն /մայրության և գեղեցկության տոն/ ընկած ժամանակահատվածում ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի 17 գյուղերի բնակիչ համարվող ծերության թոշակառու կանանց, ուսանողներին, դպոցների աշխատակազմին, համայնքապետարանների աշխատակազմին, բժշկական ամբուլատորիաների աշխատակազմին, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակազմին, միացյալ տնօրինությունների աշխատակազմին, նվերներ և ծաղիկներ նվիրելու համար հատկացնել 18000000 /տասնութ միլիոն/ ՀՀ դրամ գումար։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: