Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի համայնքային սեփականություն համարվող 04-087-0027-0007 կադաստրային ծածկագրով 0,3664 հա մակերեսով Արմավիրի մարզի Խոյ համայնքի Գեղակերտ գյուղի Սարյան փողոց 2 մանկապարտեզ անշարժ գույքն անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրել <<Գառնիկ Կարապետյանի անվան մանկապարտեզ>>համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը:
2․Համայնքի ղեկավարին՝ Արգիշտի Մեխակյանին,իրականացնել սույն որոշումից բխող գործառույթներ՝ օրենքով սահմանված կարգով։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։