Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշումը, Խոյ համայնքի ավագանու 2022 թվականի օգոստոսի 5-ի <<Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի գյուղերի գլխավոր հատակագծերի նախագծերը /գոտիավորման նախագծերը/ հաստատելու մասին>> թիվ 96-Ա որոշումը և լիազորված անձ Արամ Սարեանի 2023 թվականի նոյեմբերի 28-ի դիմումը․
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Շահումյան գյուղի վարչական տարածքում գտնվող, Բյուզանդ Հակոբի Սարյանի սեփականությունը հանդիսացող, 04-077-0213-0040 կադաստրային ծածկագրի, 0,1009 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողը փոխադրել բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերի կատեգորիայի։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։