Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով և հիմք ընդունելով <<Ք-ԱՐ>> ՍՊԸ-ի տնօրեն Հայկ Մանուկյանի կողմից լիազորված անձ Զոհրաբ Շավոյանի հայտը․
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
1. ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արագած գյուղի վարչական սահմաններում գտնվող <<Ք-ԱՐ>> ՍՊԸ-ի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության 04-014-0237-0035 կադաստրային ծածկագրի 0,06883 հա խաղողը, 04-014-0237-0039 կադաստրային ծածկագրի 3,51997 հա խաղողը և Տիգրանակերտին փողոց 5 հողամաս հասցեի բնակավայրերի նպատակային նշանակության 04-014-0237-0006 կադաստրային ծածկագրի 0,1 հա հասարակական կառուցապատման հողամասերը փոխել ջրային նպատակային նշանակության արհեստական ջրավազան գործառնական նշանակության հողամաս կատեգորիայի /55000 խորանարդ մետր ծավալով ոռոգման ջրավազանի կառուցում/:
2. Տվյալ հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալուց հետո կատարել համապատասխան փոփոխություն համայնքի հողային ֆոնդի հաշվառման տվյալներում և հողային հաշվեկշռում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: