ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1․Մրցութային կարգով վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի սեփականություն հանդիսացող Արագած գյուղի 19-րդ փողոց 1 հասցեում գտնվող 04-014-0041-0008 ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողամասով համայնքապետարանի շենքի առաջին հարկի 76,9 քմ սենյակը՝ 10 տարի ժամկետով, վարձավճարի մեկնարկային գինը սահմանել տարեկան 800000 դրամ։
2. Մասնակցության վճարը՝ 15000 /տասնհինգ հազար/ ՀՀ դրամ: Նախավճարը սահմանել նախնական գնի 5 %-ը: Սահմանափակումներ չկան:
3. Տարածքի յուրաքանչյուր լոտի համար յուրաքանչյուր քայլը սահմանել նախնական գնի նվազագույնը 5 %-ի չափով:
4․Համայնքի ղեկավարին՝ Արգիշտի Մեխակյանին, իրականացնել սույն որոշումից բխող համապատասխան գործառույթներ՝ օրենքով սահմանված կարգով:
5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։
|