Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Խորոնք գյուղի բնակիչ՝ Գագիկ Կառլենի Բաբայանի 2023 թվականի սեպտեմբերի 27-ի դիմումը․
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծաղկունք գյուղի վարչական տարածքում գտնվող Գագիկ Կառլենի Բաբայանի սեփականությունը հանդիսացող, գյուղատնտեսական նպատակային նշանակության 04-052-0018-0024 կադաստրային ծածկագրի 0,1704 հա այլ հողատեսքի հողամասը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության՝ գյուղարտադրական օբյեկտների հողերի կատեգորիայի /չրանոց, գյուղատնտեսության մթերքի պահեստ/:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։