Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածով, « Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Նորիկ Վանիկի Գևորգյանի դիմումը․
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արշալույս գյուղի վարչական տարածքում գտնվող, Նորիկ Վանիկի Գևորգյանի սեփականությունը հանդիսացող 04-021-0357-0061 կադաստրային ծածկագրի տակ գտնվող , 0,306 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակությունը փոխադրել՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, իսկ վարելահող գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ գործառնական նշանակության նպատակը ՝ ջերմոց և տնտեսական շինություն կառուցելու համար։
2․ Փոփոխման արդյունքում առաջացած հողամասի համար վճար չի սահմանվում։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։