Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով և հիմք ընդունելով Գուրգեն Արամայիսի Ղազարյանի դիմումը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
1. ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծիածան գյուղի վարչական սահմաններում գտնվող Գուրգեն Արամայիսի Ղազարյանի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության 04-053-0621-0001 կադաստրային ծածկագրի 0.69 հա վարելահողը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողամաս կատեգորիայի /ջերմոց/:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։