Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Խոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 28
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1203-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Խոյ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Գեղակերտ, 060888999, khoy.community@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 նոյեմբերի 2023 թվականի N 1203-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ  հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով, <<Անշարժ գույքի հարկով  հարկման  նպատակով  անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման  կարգը սահմանելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով, հաշվի առնելով կադաստրի կոմիտեում հաշվառված, չափագրման տվյալների մուտքագրման 2022LDRY4Z, ծածկագիրը և հիմք ընդունելով Արթուր Ռոբերտի Հովսեփյանի դիմումը՝ իրեն պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Այգեշատ գյուղի Ազատության փողոց 14/1 խանութ հասցեում կառուցված ինքնակամ շինությունները օրինականացնելու համար, կառույցը չի հակասում քաղաքաշինական նորմերը և չի առաջացնում սերվիտուտ, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, համապատասխանում է համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի նախատեսված գոտիներում գտնվող կառույցների՝ ծրագրի պայմաններին.

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

 

 1.Օրինականացնել քաղաքացի Արթուր Ռոբերտի Հովսեփյանին սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի  մարզի Խոյ համայնքի Այգեշատ գյուղի Ազատության փողոց 14/1 խանութ հասցեում գտնվող /իրավունքի պետական գրանցման վկայականի N 15092021-04-0074 / 04-011-0013-0019 կադաստրային ծածկագրով 0,0489 հա փաստացի օգտագործվող հողամասի վրա կառուցված  ընդամենը 228,1 քմարտաքինմակերեսովինքնակամշինություն,    /228,1 քմ        մակերեսով  խանութ,      կառուցված՝         2021թ./։

2. Ինքնակամ կառույցների օրիկանացման համար սահմանված վճարը կազմում է  468980 /չորս հարյուր վաթսունութ հազար ինը հարյուր ութսուն /
 ՀՀ դրամ։

3. Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը  Արթուր Ռոբերտի Հովսեփյանը /անձնագիր՝ AS0423401, տրված 12.11.2018թ, 057–ի կողմից/պետք է  60-օրյա ժամկետում վճարի Արմավիրի մարզի  Խոյ համայնքի վարչական եկամուտների 900325188150 հաշվեհամարին՝ 468980 /չորս հարյուր վաթսունութ հազար ինը հարյուր ութսուն / ՀՀ դրամ, չվճարելու դեպքում որոշումը համարել  ուժը   կորցրած:

4.Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից:

 

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման  պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՐԳԻՇՏԻ ՄԵԽԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(26.21 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999
khoy.community@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53004214@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner