Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Ծիածան գյուղի բնակիչ Կարեն Հրաչի Մկրտչյանի 2023 թվականի օգոստոսի 30-ի դիմումը․
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծիածան գյուղի վարչական տարածքում գտնվող Կարեն Հրաչի Մկրտչյանի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության 04-053-0602-0011 կադաստրային ծածկագրով 0,567 հա վարելահողը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հող կատեգորիայի /ջերմոց/:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։