Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով,հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի <<Արշալույսի մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության, <<Գառնիկ Կարապետյանի անվան մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության, <<Արագած համայնքի մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության, <<Շահումյանի մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության երեխաների սննդի նորմաները՝ համաձայն հավելվածի։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: