Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով,<<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 37-րդ հոդվածի 1-ին կետով, հիմք ընդունելով Կարեն Սուրիկի Հարությունյանի 2024 թվականի մայիսի 29-ի դիմումը․
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Դաշտ գյուղի վարչական տարածքում գտնվող, Կարեն Սուրիկի Հարությունյանի սեփականությունը հանդիսացող, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ վարելահող, 04-037-0113-0020 կադաստրային ծածկագրի, 0,1223 հա հողամասը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողերի կատեգորիայի՝ օժանդակ շինություն, ծածկ, ջրավազան և պարիսպ կառուցելու նպատակով։
2․ Փոփոխման արդյունքում առաջացած հողամասի համար վճար չի սահմանվում։
3․ ՈՒժը կորցրած ճանաչել Խոյ համայնքի ավագանու 2024 թվականի հունիսի 26 - ի <<Հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին>> թիվ 74-Ա որոշումը։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։