Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով, <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի և 33-րդ հոդվածի 3-րդ մասով.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի 2024թվականի բյուջեն եկամտային մասով՝ 1348618,7 հազ. դրամ, ծախսային մասով՝ 1348618,7 հազ. դրամ, բյուջեի դեֆիցիտ՝ 0 հազ.դրամ համաձայն հավելվածի :
2.Հաստատել եկամուտները ըստ եկամտատեսակների համաձայն հատված 1:
3.Հաստատել բյուջեի ծախսերը ըստ գործառնական դասակարգման համաձայն հատված 2:
4.Հաստատել բյուջեի ծախսերը ըստ տնտեսագիտական դասակարգման համաձայն հատված 3:
5.Հաստատել բյուջեի դեֆիցիտը համաձայն հատված 4 և 5 :
6.Հաստատել բյուջեի ծախսերը ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման համաձայն հատված 6 :
7.Թույլատրել համայնքի ղեկավարին 2024թվականի բյուջեի կատարման ընթացքում գործառնական և տնտեսագիտական դասակարգումների մեջ վերաբաշխումներ կատարել 50%-ի չափով:
8․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։