Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի հինգերորդ և ութերորդ մասերով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, <<Հրապարակային սակարկությունների մասին>> ՀՀ օրենքով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Մրցութային կարգով վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրել ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Այգեշատ գյուղի սեփականություն հանդիսացող 04-011-0220-0006 կադաստրային ծածկագրով 1,0695 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության ջրովի վարելահողը՝ 25 տարի ժամկետով, տարեկան վարձավճարի մեկնարկային գինը սահմանել 30000 /երեսուն հազար/ ՀՀ դրամ:
2. Մասնակցության վճարը՝ 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ: Նախավճարը սահմանել նախնական գնի 5 %-ը: Սահմանափակումներ չկան:
3. Հողատարածքի յուրաքանչյուր լոտի համար յուրաքանչյուր քայլը սահմանել նախնական գնի նվազագույնը 5 %-ի չափով:
4. Համայնքի ղեկավարին՝ Արգիշտի Մեխակյանին, իրականացնել սույն որոշումից բխող համապատասխան գործառույթներ՝ օրենքով սահմանված կարգով:
5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։