Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածով և 37-րդ հոդվածի 1-ին մասով․
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1․ Ընդունել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի ավագանու կանոնակարգը՝ համաձայն սույն որոշման անբաժանելի մասը կազմող հավելվածի։
2․ Ուժը կորցրած ճանաչել Խոյ համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 4-ի «ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի ավագանու կանոնակարգն ընդունելու մասին» N 02-Ա որոշումը։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։