|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Խոյ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնք ՀՀ Արմավիրի մարզ, գ. Խոյ, 060888999, khoy.community@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
26 օգոստոսի 2024 թվականի N 109-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻՆ ԻՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԾԱԽՍԵՐԻ ԴԻՄԱՑ ԱՄՍԱԿԱՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասով, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի ավագանու անդամ Սոֆիկ Միրզախանյանի առաջարկությունը Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի ավագանու անդամին իր պարտականությունների կատարման հետևանքով առաջացած ծախսերի դիմաց ամսական դրամական փոխհատուցում տրամադրելու մասին․ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի ավագանու անդամներին իրենց պարտականությունների կատարման հետևանքով առաջացած ծախսերի դիմաց Խոյ համայնքի բյուջեով նախատեսված համապատասխան գումարներից տրամադրել ամսական դրամական փոխհատուցում՝ համաձայն կից հավելվածի:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |
Կողմ -13 ԱՍԱՏՐՅԱՆ ՀՐԱՅՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՆՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԱՉԻԿ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ԼՅՈՒԴՎԻԿ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ ԼԻԼԻԹ ՄԵԽԱԿՅԱՆ ԱՐԳԻՇՏԻ ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ ՍՈՖԻԱ ՅԱՅԼՈՅԱՆ ԼՅՈՒԴՎԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՐՏԱԿ ՌԱՊՅԱՆ ԼԻԶԱ ՍԻՐՈՒՆՅԱՆ ԻՐԻՆԱ ՍՏԵՓԱՆՅԱՆ ԱՐՄԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐԳԻՇՏԻ ՄԵԽԱԿՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(16.84 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|