Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Ծիածան գյուղի բնակիչ Հովհաննես Գառնիկի Ղազարյանի 2023 թվականի հուլիսի 3-ի դիմումը․
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծիածան գյուղի վարչական տարածքում գտնվող Հովհաննես Գառնիկի Ղազարյանի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության 04-053-0625-0004 կադաստրային ծածկագրով 0,68 հա վարելահողը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հող կատեգորիայի /ջերմոցային տնտեսություն/:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։