Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետությանհողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, <<Հրապարակային սակարկությունների մասին>> ՀՀ օրենքով, հիմք ընդունելով <<ԹՈՓԱԼՅԱՆ>> ՍՊԸ-ի կողմից 2023թվականի օգոստոսի 21-ին տրամադրված Խոյ համայնքի Հայթաղ գյուղի Մ․ Մաշտոցի փողոց 5/3 հասցեում գտնվող շենք-շինությունների գնահատման հաշվետվությունը, համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Աճուրդային կարգով օտարել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի սեփականություն համարվող Հայթաղ գյուղի Մ․ Մաշտոցի փողոց 5/3 հասցեումգտնվող 04-055-0025-0032 կադաստրային ծածկագրով 0,07409հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողամասը՝ 905000 /ինը հարյուր հինգ հազար/ ՀՀ դրամ մեկնարկային գնով և հողամասի վրա առկա 127,9 քմ ընդհանուր մակերեսով ինքնակամ շինությունը՝ 1330000/մեկ միլիոն երեք հարյուր երեսուն հազար/ ՀՀ դրամ մեկնարկային գնով։
2.Մասնակցության վճարը՝ 15000 /հինգ հազար/ ՀՀ դրամ: Նախավճարը՝ մեկնարկային գնի 50 %-ի չափով: Սահմանափակումներ չկան: 3.Հողատարածքի յուրաքանչյուր լոտի համար յուրաքանչյուր քայլը սահմանել մեկնարկային գնի նվազագույնը 5 %-ի չափով:
4. Համայնքի ղեկավարին՝ Արգիշտի Մեխակյանին, իրականացնել սույն որոշումից բխող համապատասխան գործառույթներ՝ օրենքով սահմանված կարգով:
5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։