Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 7-րդ կետով և հիմք ընդունելով ՀՀ Արմավիրի մարզի <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՈՍԱԱՖ>> ՀԿ-ի <<ԷՋՄԻԱԾՆԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՌԱԴԻՈԴՊՐՈՑ>> ՍՊԸ-ի տնօրեն Թամարա Մկրտչյանի 22.02.2022թ. թիվ 03, 04, 02.03.2022թ. թիվ 5 գրությունները և համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի դպրոցներում 2021-2022 թվականի ուսումնական տարվա ավարտական դասարանների վերջին դաս միջոցառման համար հատկացնել 2300000 /երկու միլիոն երեք հարյուր հազար/ ՀՀ դրամ գումար:
2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի բնակիչներ, զինակոչիկներին ՀՀ Արմավիրի մարզի <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՈՍԱԱՖ>> ՀԿ-ի <<ԷՋՄԻԱԾՆԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՌԱԴԻՈԴՊՐՈՑ>> ՍՊԸ անվճար երթևեկությունն ապահովելու համար հատկացնել գումար՝ համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Դողս գյուղի բժշկական ամբուլատորիայի շենքի 2022 թվականի ընթացքում գազի սպառման ծախսը փոխհատուցել յուրաքանչյուր ամսվա չափով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: