Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 28-րդ կետով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի առաջին մասով.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետութան Արմավիրի մարզի Խոյի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը՝ համաձայն N 1 հավելվածի։
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն N 2 հավելվածի։
3. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի բյուջետային հիմնարկների /մանկապարտեզների/ աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն N 3,4,5,6 հավելվածների։
4. 1974 թվականի հունվարի մեկից հետո ծնված և նվազագույն աշխատավարձ ստացող աշխատակիրցների պարտադիր սոցիալական վճարի գումարը փոխհատուցելու նպատակով փոխհատուցման գումարի չափով նախատեսվում է հավելավճար:
5. ՈՒժը կորցրած ճանաչել համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 143-Ա որոշումը։
6․ Սույն որոշման գործողությունը տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից ծագող հարաբերությունների վրա։