Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով և հիմք ընդունելով <<ԱՐ-ՎԱՅՆԶ>> ՍՊԸ-ի տնօրեն Հայկ Մանուկյանի կողմից լիազորված անձ Զոհրաբ Շավոյանի հայտը․
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
1. ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արագած գյուղի վարչական սահմաններում գտնվող <<ԱՐ-ՎԱՅՆԶ>> ՍՊԸ-ի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության 04-014-0237-0034 կադաստրային ծածկագրի 1,21504 հա արոտավայր, կորիզավորը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների /արտադրական կառույցների վերակառուցում և ընդլայնում/:
2. Տվյալ հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալուց հետո կատարել համապատասխան փոփոխություն համայնքի հողային ֆոնդի հաշվառման տվյալներում և հողային հաշվեկշռում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: