Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ և 28-րդ կետերով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N 515-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Խոյ համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1.Ստեղծել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյհամայնքի «Այգեշատի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն:
2.Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյհամայնքի «Այգեշատի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի:
3.Ապահովել օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյհամայնքի «Այգեշատի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը։
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: