Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 7-րդ կետով, հիմք ընդունելով <<Շահումյանի միջնակարգ դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Լ․Խաչատրյաին 2023 թվականի օգոստոսի 21-ի թիվ 51 գրությունը, ինչպես նաև Արմավիրի մարզի «Էջմիածին» ջրօգտագործողների ընկերության գործադիր տնօրեն Ն․Պետրոսյանի 2023 թվականի հուլիսի 31-ի թիվ 01-01/569-23 գրությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1․Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի <<Շահումյանի միջնակարգ դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպությանը հատկացնել 974500 /ինը հարյուր յոթանասունչորս հազար հինգ հարյուր / ՀՀ դրամ դրամաշնորհ՝ ամենավատթար վիճակում գտնվող դասասենյակը վերանորոգելու համար։
2․ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Էջմիածին» ջրօգտագործողների ընկերությանը հատկացնել 500 000 /հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ կապիտալ դրամաշնորհ՝ փակ խողովակաշարի կառուցման աշխատանքները կատարելու համար։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։