Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի առաջին մասի 12-րդ կետով և երրորդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետութան օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով , հիմք ընդունելով բնակիչներից ստացված դիմումները և համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Սահմանել անշարժ գույքի հարկի տույժերի գծով արտոնություն Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողեր ունեցող ֆիզիկական անձանց նկատմամբ՝ համաձայն հավելվածի 1-ի:
2․Սահմանել անշարժ գույքի հարկի տույժի գծով արտոնություն Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի բնակիչների ՝Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում զոհված կամ ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց(կամ նրանց ընտանիքի անդամներին)սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքերի նկատմամբ համձայն հավելված 2-ի։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։