Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Խոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 49
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 52-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 52-Ա


Զեկ. ԱՐԳԻՇՏԻ ՄԵԽԱԿՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) կողմից իրականացվող Սոցիալական Ներդրումների և Տեղական Զարգացման ԼՖ Ծրագիրը և համայնքի ղեկավարի առաջարկությունը.

                                                                                 ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`

1.Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի Երկրորդ բաղադրիչի շրջանակներում համայնքի կողմից ծրագրի առաջարկ ներկայացնելու նպատակով սեղծել Նախաձեռնող խումբ՝ համաձայն հավելվածի: / հավելված 1/

2.Հանձնարարել նախաձեռնող խմբին նախապատրաստել Ծրագրի նախնական տարբերակը՝ ՀՏԶՀ-ի կողմից առաջարկված չափանիշներին համապատասխան:

3.Ծրագրի ընտրության և նախապատրաստման ընթացքում կազմակերպել քննարկումներ և լսումներ համայնքի բնակավայրերում, բնակչությանը տրամադրել մանրամասն տեղեկատվություն Ծրագրի և նրա նախապատրաստման ընթացքի մասին:

4.Լիազորել նախաձեռնող խմբի անդամներին Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի առաջարկը ներկայացնել ՀՏԶՀ-ին:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԳԻՇՏԻ ՄԵԽԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԳԻՇՏԻ ՄԵԽԱԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(16.02 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999
khoy.community@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53004214@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner