Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Խոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 46
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 75-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 75-Ա


Զեկ. ԱՐԳԻՇՏԻ ՄԵԽԱԿՅԱՆ

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  Հայաստանի  Հանրապետության հողային օրենսգրքի  56-րդ հոդվածի հինգերորդ  և  ութերորդ մասերով, <<Տեղական  ինքնակառավարման  մասին>>  ՀՀ  օրենքի 18-րդ  հոդվածի  առաջին  մասի 21-րդ  կետով,  <<Հրապարակային  սակարկությունների   մասին>> ՀՀ    օրենքով, հիմք  ընդունելով   համայնքի ղեկավարի  առաջարկությունը.

ՀԱՄԱՅՆՔԻ  ԱՎԱԳԱՆԻՆ  ՈՐՈՇՈՒՄ  Է՝

 

1.   Մրցութային   կարգով   վարձակալության   իրավունքով     օգտագործման տրամադրել   Հայաստանի  Հանրապետության   Արմավիրի  մարզի Խոյ  համայնքի    սեփականություն   հանդիսացող Արշալույս  գյուղի վարչական տարածքում գտնվող   04-021-0357-0099 կադաստրային ծածկագրով 3.3236 հա  մակերեսով     գյուղատնտեսական նպատակային նշանակության Մերձարաքսյան գոտու 3-րդ կարգի վարելահողը  25 տարի   ժամկետով, տարեկան  վարձավճարի  մեկնարկային գինը  սահմանել   62000 /վաթսուներկու   հազար/  ՀՀ  դրամ: 

 2.   Մասնակցության  վճարը՝  15000 /հինգ  հազար/  ՀՀ  դրամ: Նախավճարը  սահմանել  նախնական  գնի 5 %-ը: Սահմանափակումներ  չկան:

3.  Հողատարածքի յուրաքանչյուր լոտի համար յուրաքանչյուր քայլը սահմանել նախնական գնի  նվազագույնը   5 %-ի  չափով:  

  4.   Համայնքի ղեկավարին՝  Արգիշտի  Մեխակյանին, իրականացնել  սույն  որոշումից  բխող  համապատասխան  գործառույթներ՝  օրենքով  սահմանված  կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԳԻՇՏԻ ՄԵԽԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԼՅՈՒԴՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999
khoy.community@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53004214@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner