Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի դատախազության 2024 թվականի հունիսի 27-ի թիվ ՄԳ/1241-24 գրությունը․ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1․ Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Լեռնամերձ համայնքի ղեկավարի 2013 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ 6-Ա և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Լեռնամերձ գյուղական համայնքի ղեկավարի2013 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 10-Ա որոշումները վերացնելու և դրանց անվավերության հետևանքները կիրառելու պահանջների մասին Հայաստանի Հանրապետության վարչական դատարան հայց ներկայացնելու համար։
2․ Լիազորել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյի համայնքապետարանի աշխատակազմի Իրավաբանական բաժնի պետ՝Նելլի Դավթի Պետրոսյանին, սույն գործով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի ավագանու անունից հանդես գալու Հայաստանի Հանրապետության դատական բոլոր ատյաններում, Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում և գործի շրջանակներում պետական այլ մարմիններում։ |