Ղեկավարելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման N 1 հավելվածի 28-րդ կետի պահանջներով, «ԵՐՎԱԴԱ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված դիմումի հիման վրա 2024 թվականի դեկտեմբերի 26-ին կայացած հանրային լսման արձանագրությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1․ Տալ նախնական համաձայնություն «ԵՐՎԱԴԱ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության Խոյ համայնքի Գեղակերտ գյուղի միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքների իրականացման համար:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։