ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի ղեկավար Լ․ Յայլոյանս, քննության առնելով թիվ 73/25 վարչական վարույթի գործը՝ ՀՀ քաղաք Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Գերցենի փողոց 2 հասցեի բնակիչ Վարազդատ Գագիկի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող, Խոյ համայնքի Արշալույս գյուղի 32 փողոց, 1 հասցեում գտնվող 04-021-0096-0011 կադաստրային ծածկագրով հասարակական կառուցապատման հողամասի վրա հեղուկ գազի և բենզինի լիցքավորման կետեր տեղադրելու մասին, պարզեցի, որ․
Վարազդատ Գագիկի Սարգսյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արշալույս գյուղի 32 փողոց 1 հասցեում գտնվող, 04-021-0096-0011 ծածկագրով հասարակական կառուցապատման հողամասի վրա ինքնակամ տեղադրել է հեղուկ գազի և բենզինի լիցքավորման կետեր, ինչի կապակցությամբ ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի գրության, տարածքի լուսանկարների հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի և 31-րդ հոդվածի հիմքով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ։
Անձի կողմից իրականացվել է ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված խախտում, որն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Վարչական վարույթ հարուցելու մասին ծանուցագիրը Վարազդատ Գագիկի Սարգսյանին ուղարկվել էր փոստային առաքմամբ 2025 թվականի օգոստոսի 1-ին։ Համաձայն «Հայփոստ» ՓԲ ընկերության հետևել բեռնային համարով LO128945445AM առաքանու մանրամասների՝ 2025 թվականի օգոստոսի 4-ին ծանուցագիրը պատրաստ է եղել ստացման, սակայն հասցեատերն այն չի ստացել։ Ծանուցագիր ուղարկվել է նաև 2025 թվականի օգոստոսի 20-ին։ Համաձայն «Հայփոստ» ՓԲ ընկերության հետևել բեռնային համարով LO129189169AM առաքանու մանրամասների՝ 2025 թվականի օգոստոսի 23-ին ծանուցագիրը պատրաստ է եղել ստացման, սակայն հասցեատերն այն չի ստացել։ Ծանուցումըհրապարակվելէնաևհրապարակայինծանուցումների azdarar.am կայքում, ուստիՎարազդատ Գագիկի Սարգսյանը համարվում է պատշաճ ծանուցված, սակայն չի ներկայացել վարչական վարույթի լսումներին։
Վերոգրյալից և վարչական վարույթի շրջանակներում լսում իրականացնելու անհրաժեշտությունից ելնելով, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1–ին մասի 24-րդ կետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 2–րդ մասի 2-րդ պարբերությամբ, որի համաձայն՝ «Վարչական վարույթը կարող է կասեցվել նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում։», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի պահանջի կատարումն ապահովելու նպատակով՝ Խոյ համայնքի ղեկավարի 2025 թվականի օգոստոսի 13-ի N 821-Ա որոշմամբ Վարազդատ Գագիկի Սարգսյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթը կասեցվել էր։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում վարչական վարույթը վերսկսվում է դրա կասեցման հիմք դարձած հանգամանքները վերանալուց հետո, բայց ոչ ուշ, քան կասեցման մասին որոշում ընդունելու օրվանից հետո 60 օրը լրանալը` 2025 թվականի սեպտեմբերի 8–ին հարուցված վարչական վարույթը համարել վերսկսված:
Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի գրությունը։
Տարածքի լուսանկարները։
2025 թվականի օգոստոսի 13-ին և օգոստոսի 29-ին վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ արձանագրությունները:
Խոյ համայնքի ղեկավարի 2025 թվականի օգոստոսի 13-ի «Վարազդատ Գագիկի Սարգսյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթը կասեցնելու մասին» N 821-Ա որոշումը և այն փոստային առաքմամբ ուղարկած լինելու փաստը հավաստող 2025 թվականի օգոստոսի 18-ի LO129148832AM կոդով ստացականը։
ՀՀ Արմավիրի մարզի Խոյի համայնքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ հանձնաժողովի կողմից 2025 թվականի սեպտեմբերի 4-ին կազմված տեղազննման ակտը, տարածքի լուսանկարները։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը՝ վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
Վարազդատ Գագիկի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արշալույս գյուղի 32 փողոց 1 հասցեում գտնվող 04-021-0096-0011 կադաստրային ծածկագրով հասարակական կառուցապատման հողամասի վրա ինքնակամ տեղադրվել են հեղուկ գազի և բենզինի լիցքավորման կետեր։
Խոյի համայնքապետարանի համապատասխան աշխատակիցների կողմից 2025 թվականի սեպտեմբերի 4-ին կազմված տեղազննության ակտից և տարածքի լուսանկարներից պարզ է դառնում, որ վերոնշյալ հասցեում հայտնաբերված ինքնակամ տեղադրված հեղուկ գազի լցակետը սեփականատիրոջ կողմից ապամոնտաժվել է։
Հիմք ընդունելով վերոգրյալը, հաշվի առնելով կատարված իրավախախտման բնույթը, խախտողի անձը, նրա մեղքի աստիճանը, գույքային դրությունը, պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները, իրավախախտման վնասակար հետևանքները կանխելը, պատճառած վնասը կամավոր վերացնելը, ինչպես նաև հիմք ընդունելով 2025 թվականի սեպտեմբերի 4-ին Խոյի համայնքապետարանի համապատասխան աշխատակիցների կողմից կատարված տարածքի ուսումնասիրության հիման վրա կազմված տեղազննության ակտը, տարածքի լուսանկարները՝ Խոյի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման անձնակազմի կողմից վարչական գործով ներկայացված բոլոր նյութերը նախապատրաստվել, ուսումնասիրվել և ներկայացվել են համայնքի ղեկավարին:
Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բնագավառում կանխարգելում ու կասեցնում է ինքնակամ շինարարությունը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձի կողմից այդ հողամասի վրա, ինչպես նաև անհատական բնակելի տներում կամ ստորաբաժանված կամ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով շենք, շինություն կամ այլ կառույց կառուցելը կամ վերակառուցելը կամ տեղադրելը կամ առանց թույլտվության շինարարություն կամ տեղադրման թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ իրականացնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տույժ նշանակելիս հաշվի են առնվում կատարված իրավախախտման բնույթը, խախտողի անձը, նրա մեղքի աստիճանը, գույքային դրությունը, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վարչական իրավախախտումներ կատարելու համար կարող է կիրառվել նախազգուշացումը: Նույն օրենսգրքի 25-րդ հոդվածի համաձայն՝ նախազգուշացումը որպես վարչական տույժի միջոց արվում է գրավոր: Օրենսդրությամբ նախատեսված դեպքերում նախազգուշացումը արձանագրվում է այլ սահմանված եղանակով:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կարող են նախատեսվել վարչական իրավախախտման համար պատասխանատվությունը մեղմացնող նաև այլ հանգամանքներ: Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը լուծող մարմինը (պաշտոնատար անձը) կարող է մեղմացուցիչ համարել նաև այնպիսի հանգամանքներ, որոնք նշված չեն օրենսդրության մեջ:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` վարչական իրավախախտման համար պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ են համարվում`
1) մեղավորի անկեղծ զղջումը.
2) իրավախախտման վնասակար հետևանքները մեղավորի կողմից կանխելը, պատճառած վնասը կամավոր հատուցելը կամ վերացնելը.
Ելնելով վերոգրյալից հաշվի առնելով կատարված իրավախախտման բնույթը և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 23-րդ, 25-րդ, 32-րդ, 33-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1–ին մասի 26-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․ Իրավախախտող Վարազդատ Գագիկի Սարգսյանի նկատմամբ նշանակել վարչական տույժ՝ նախազգուշացման ձևով:
2. Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ, 73–րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։